Մեղրով տորթ՝ 30 րոպեում․ հասարակ բաղադրատոմս, անկրկնելի համ

Նուրբ, համեղ, փափուկ մեղրով տորթ` բուրավետ շերտերով և թթվասերային կրեմով: Հասարակ, շատ արագ բաղադրատոմս, որի պատրաստելը կտևի ոչ ավել քան 30 րոպե:

Անհրաժեշտ է

Մեղր՝ 80 գ

Շաքարավազ՝ 100 գ

Սերուցքային կարագ՝ 100 գ

Ձու՝ 3 հատ

Սոդա՝ 1 թ/գ

Աղ՝ 1 պտղունց

Ալյուր՝ 180-200 գ

Կրեմի համար

Թթվասեր՝ 400 գ

Շաքարի փոշի՝ 1 ճ/գ

Պատրաստման եղանակը

Մեղրը թույլ կրակի վրա հալեցնել, ավելացնել սոդա՝ եփելով 1-2 րոպե՝ մինչ կարամելի երանգ կստանա: Խառնուրդին ավելացնել կարագ և սպասել մինչ այն լիովին կհալչի: Ձուն հարել հարիչի առավելագույն արագության տակ 5 րոպե՝ աստիճանաբար ավելացնելով շաքարավազ: Լրիվ սառած մեղրա-կարագային խառնուրդն ավացնել հարած ձվին և ներմուծել ալյուրը՝ մաս առ մաս:

Խմորը բաժանել 2 մասի և դնել կաղապարի մեջ՝ հավասարացնելով թխել 160 աստիճանի ներքո՝ 6-8 րոպե: Կտրել պատրաստի շերտերի ծայրերը։ Յուրաքանչյուրը շերտը բաժանել 2, 3 կամ 4 մասի՝ ըստ ձեր ցանկության: Իսկ շերտերի կտրատած ծայրերը մանրացնել բրենդերի մեջ: Հավաքել տորթը և զարդարել պատրաստի տորթը փշրանքներով։ Թողնել մինչ համերը խառնվեն 3-4 ժամ :

Рейтинг
( 6 оценок, среднее 3.5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: