Հետաքրքիր ու անչափ համեղ թխվածքաբլիթներ ընդամենը մի քանի րոպեում

Ընդամենը րոպեներ և ձեռքի տակ եղած պարզագույն մթերային բաղադրիչներ…, և մեր համեղ ու հետաքրքիր թխուկները պատրաստ են: Ընդամենը քսան կտոր այսօրինակ թխուկ ստանալու համար պետք է.

Նախ փոշի բաղադրիչային միավորումից ստանում ենք վաղօրոք մաղած ալրի, շաքարի, աղի, փխրեցուցչի խառնուրդ: Հետո ավելացնում թթվասերի ու կարագի առանձնացված չափաքանակը:

Միավորումը տրորելով կարող ենք ստանալ անհրաժեշտ փափկության խմորային մասսա: Սառչելու համար միառժամանակ սառնարան փոխադրված խմորով քսան րոպե անց կարելի է ձևավորել թխուկի անհրաժեշտ ֆորման:

Ութ միլիմետրանոց հաստության լայնոտ շերտի վրա մինչ կտրվածքներ անելը հարկ է նախշեր անել: Նախշերի համար կարելի է օգտագործել ձևավոր եզրեր ունեցող դանակ: Նույն դանակով արդեն ավելի լայնոտ հեռավորութուն պահպանելով կտրվածքներ անել:

Որպեսզի չափազանց երկար չլինեն մեր թխուկները, հարկ է մի կտրվածք էլ ընդհանուր մակերեսի մեջտեղով անել:

Ձողաձև խմորի մասերը փոխադրել վաղօրոք տաքացված ջեռոց: Քսան րոպեն միանգամայն բավական է, որ թխուկներն ամբողջովին թխվեն:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: