Արագորեն ստացվող նախուտեստներն անփոխարինելի են առավոտյան ժամերին: Առաջարկվող նախուտեստային տարբերակն ոչ միայն արագորեն ու համեղ է ստացվում, այլ նաև գերհագեցնող է: Դրա համար պետք է.
Կաթնաշոռային մասսան միավորել պանրային քերուկի հետ: Մեկ հավկիթի հավելումով մասսային խառնուրդը բերել հնարավորինս համասեռ վիճակի:
Վերցնել փափուկոտ լավաշային կտորներ: Սննդային մկրատով դրանք վերածել համաչափ ու համահավասար ուղղանկյունիկների:
Ամեն մի ուղղանկյունիկի վրա գդալով հավասարապես տարածել պանրակաթնաշոռային մասսան, մի ծայրից պտտելով փաթաթել լավաշը՝ ստանալով գլանատիպ կլորակ: Նշված քանակության մթերքների միավորումով ստացված միջուկից հնարավոր է ութ լավաշային գլանակ ստանալ:
Գլանակները հարկ է փոխադրել վաղօրոք տաքացված ձեթով լի թավայի մեջ: Երկկողմանի բավարար տապակելուց հետո կարելի է կարմրած գլանատիպ լավաշային պատրաստուկները փոխադրել անձեռոցիկի կամ խոհանոցային թղթի վրա՝ թողնելով մի քիչ, որ ձեթաքամվի:
Դրանք տաք վիճակում հյուրասիրելն առավել նախընտրելի ու գերադասելի է: Արդյունքը հրաշալի է ու գոհացնող: