Զառա Արամյանը գրում է․ «Առաջին դասարանում էի և մի օր դասընկերուհուս հետ միասին գնում էի տուն, կանգառում ռուսերենով, քանզի ընկերուհիս ռուս էր, բարձր և անհոգ ձայնով բլբլում էի, մեկ էլ հենց ինձ, ոչ թե ընկերուհուս մոտեցավ մի տարեց մարդ, ալեխառն մազերով, մոխրագույն, գոտին վերև կապած, թիկնոցով, ձեռքերը մեջքին դրած։
Խիստ հայացքով նայեց ինձ, ուժեղ ապտшկեց ու ասաց․ «Ի՞նչ է, դու ռուս ես, որ հայերենով չես խոսում», ու դանդաղ, գլուխը զայրույթից թափահարելով, հեռացավ։
Զարմանքից, ցավից և ավելի շատ, կանգառում կանգնած մարդկանց լռությունից ես բարձր լաց էի լինում։ Հանկարծ ինձ մոտեցավ այս տեսարանի ներկա մի կին ու շատ ջերմ ձայնով ասած։
«Աղջիկ ջան, լաց մի եղիր, ամբողջ կյանքումդ հիշիր, քեզ հենց նոր ընտրեց և ապտшկեց մեծն Շիրազը»։