Ինձ համար կարևոր չէ՝ ոսկի է, թե արծաթ, ես իրեն շատ եմ սիրում․ Հռիփսիմե Խուրշուդյանի ու որդու հուզիչ խոսքը

Խուրշուդյան Հռիփսիմեն երեք ամիս շարունակ անձնվեր պայքարել ու մարզվել է, որ Եվրոպայի առաջնությանը պատվով մասնակցի ու, ինչպես ինքն է խոստովանում, որ բարձրացնի հայկական եռագույնը, հնչեցնի հիմնը։

Չնայած Հռիփսիմեն չկարողացավ այս անգամ հնչեցնել հիմնը և բարձրացնել դրոշը, սակայն բրոնզե մեդալ նվաճեց, որն իր համար ավելին է, քան ոսկին, քանզի այն համառ մրցումների արդյունքում է նվաճել։ Հռիփսիմեն խոստովանում է, որ վնասվածք է ունեցել, որն իրեն զգացնել է տվել։

Հռիփսիմեի ավագ տղան, որին մայրը գրեթե երեք ամիս մարզումների պատճառով չէր տեսել, առաջնությանը ներկա է եղել։ Նա ասում է, որ իր համար կարևոր չէ մայրիկի մեդալի որակը, քանի որ նա մայրիկին առանց դրա էլ շատ է սիրում։

Հռիփսիմեն հուզմունքով խոստովանում է, որ տանն էլ իրեն անհամբեր փոքրիկ զավակն է սպասում։ Մոր և որդու հուզիչ խոսքերը կարող եք դիտել կցված նյութում։

Рейтинг
( 2 оценки, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: