Աստղիկ Սաֆարյանը երգ է ներկայացրել․ «Մոլորված սեր»

Ինքնատիպ երգչուհի Աստղիկ Սաֆարյանը միառժամանակյա դադարից հետո  ստեղծագործությանով է ներկայացել, որը վերնագրված է «Մոլորված սեր»։

Աստղիկը երգի հրապարակմանը կից այսպիսի ցանկությամբ է հանդես եկել․ «Ու Թող բոլոր Մոլորված Սերերը գտնեն իրենց տերերին։ Ռեժիսորի առաջին՝ դեբյուտային աշխատանքն է, խնդրում եմ խիստ չդատենք, Սեր ու Խաղաղություն բոլորիս»։

Աստղիկի ներկայացրած նոր ստեղծագործության երաժշտությունն էլ, խոսքերն էլ հենց երգչուհին է հեղինակել, գործիքավորմամբ զբաղվել է Գարիկ Պապոյանը, որի համար երգչուհին առանձնահատուկ շնորհակալ է Գարիկին։

Աստղիկի ստեղծագործությունը ներկայացվում է տեսահոլովակի զուգակցությամբ, որի ռեժիսորը Գոռ Ռոբերտովիչն է։ Տեսահոլովակում հանդես է գալիս Աստղիկը։ Նա տարբեր կարպավորումներ և հոգեվիճակներ է ցուցադրում տեսահոլովակի մեջ։

Աստղիկի նոր՝ «Մոլորված սեր» վերնագրով ստեղծագործության պրեմիերան կարող եք ունկնդրել ստորև բերված նյութի մեջ, իսկ մեկնաբանությունների բաժնում կարող եք թողնել ստեղծագործության առիթով առաջացած ձեր տպավորությունները։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: