Հանրահայտ երգիչ Գրիգորի Եսայանը նորից ստեղծագործական նորություն ունի։ Նա այս անգամ Ամանորը նոր, հուզիչ երգի ներկայացմամբ է հանդես եկել։ Գրիգորի նոր, անչափ հուզիչ ու գեղեցիկ երգի պրեմիերան մեծ սիրով է ընդունվել։
Գրիգորիի երգերի մեծ մասը, ինչպես հայտնի է, սիրային է, սակայն այս անգամ նրա ներկայացրած նոր երգի թեմատիկան սիրային չէ։ Երգը նվիրված է հայրերին և հենց այդպես էլ վերնագրված է՝ «Հայրիկ»։
Այս ստեղծագործության խոսքերն ու մեղեդին հեղինակել է մեր ժամանակների տաղանդավոր երգահան և հեղինակ Րաֆֆի Ալթունյանը, ով հեղինակում էր մեր շոու բիզնեսի ամենի հայտնի ու տաղանդավոր ներկայացուցիչների ներկայացարած ստեղծագորությունները։
Երգը ներկայացում է սյուժետային կառուցված ունեցող տեսահոլովակի միջոցով, որտեղ դերասանի կարգավիճակով հանդես է գալիս նաև երգիչը՝ Գրիգորին։ Երգին կից ներկայացված տեսահոլովակը հիշեցնում է կարճամետրաժ ֆիլմ։
Տեսահոլովակի ռեժիսորը Վազգեն Ծատրյանն է։ Գրիգորիի մատուցմամբ հնչող նոր, գեղեիկ ստեղծագործությունը կարող եք ունկնդրել ստորև կցված նյութի մեջ։