Երիտասարդ երգիչ Արման Ասատրյանը՝ Արամ Ասատրյանի թոռը, նոր տեսահոլովակ է ներկայացրել՝ «Դու իմն ես»։ Տեսահոլովակի ռեժիսորներն է Արեն Բայադյանը, պրոդյուսերներն են Տիգրան Ասատրյանը և Լևոն Աբրահամյանը, խոսքերն ու երաժշտությունը՝ Մհեր Պետրոսյանի, գործիքավորումը՝ Արմեն Սարգսյան ԲՐԴԵ-ի։
Ոճային ու «ջահելական» տեսահոլովակը նկարահանված է ամերիկյան ոճով՝ վառ ու գունեղ։ Այն արդեն հարյուր հազար դիտումներից ավելի է հավաքել։
Տեսահոլովակում կա երտասարդական առօրյային բնորոշ բասկետբոլ, երեկույթներ, բիլյարդ, դպրոց․ ամենն ինչով ապրում է երիտասարդ սերունդն ԱՄՆ-ում։ Երգը թեթև է, պարային ու հիշվող մեղեդիով։
«Մի շնչով դժվար է խոստովանել, թե ոնց եմ քեզ տեսել ու սիրահարվել։ Ասի կամաց-կամաց սիրտդ շահեմ, հետո քիչ-քիչ սերն ինձնով կանեմ։ Չէ, չեմ ուզում իզուր վանես, ինձ քեզանից էլ չվանես, ինչ էլ լինի մեկա իմն ես ու միշտ էլ իմը կլինես»,- երգում է Արմանը։