Աղաս Մանուկյանը համառ ու կամային արտիստներից է մեր օրերի, քանի որ նա իր արտիստական գործունեության արդյունքում շատ է անհաջողությունների հանդիպել, երբեմն վարկերով ներդրումներ է արել արտիստական ոլորտում, բայց որևէ օգուտ չի ստացել։
Աղասը այժմ որոշակի հաջողությունների է հասել և ավելի քան երեք հարյուր հոգանոց դահլիճում հաջողությամբ սթենդափ է ներկայացնում, որը բերում է սպասված արդյունքը։ Աղասը, որ վաղ է իր մայրիկին կորցրել, հիմա նրա առումով իրեն որոշակիորեն կիսատ է զգում։
Նրա նվիրական ցանկություններից մեկն այն է, որ մայրն իրեն տեսներ այս վիճակում, ուրախանար իր հաջողությամբ։ Աղասին ամենից մեծ մոտիվացնողը մայրիկն է եղել։ Աղասի ներկայիս մոտիվատորը կինն է։
Աղասին առաջիկայում կտեսնենք նաև Մենչի պատրաստած նոր նախագծում։ Նրա կերտած դերը այս անգամ ևս ծիծաղելի կերպար է լինելու։ Աղասի հետաքրքիր զրույցը, որտեղ հումորիստը աչքի է ընկնում իրեն բնորոշ անկեղծությամբ, կարող եք դիտել կցված նյութում։