Հայ իրականության մեջ դեռ երկար կհիշվի, կգնահատվի ու վառ կմնա յուրօրինակ և իմաստուն քաղաքական գործիչ Կարեն Դեմիրճյանի կերպարը:
Նա մեր լավագույն պետական գործիչներից է, որ իր ողջ կյանքը ծառայեցրել է հայրենիքին:
Կարեն Դեմիրճյանի կյանքի հավատարիմ ընկերը և ուղեցիկը նրա կինն է եղել, ով հիմա էլ շարունակում է մեծ հոգածությամբ վերաբերվել սիրելի ամուսնու թողած ժառանգությանը:
Ռիմա Կարապետյանն ու Կարեն Դեմիրճյանը հանդիպել են Պոլիտեխնիկական ինստիտուտում:
Նրանք երկուսն էլ ուսանողներ են եղել նույն ժամանակաշրջանում և սովորել են նույն բուհում, որտեղ էլ գտել են իրար: Երկու որդի են ունեցել՝ Սամվելն ու Ստեփանը:
Հետագայում Ռիմա Կարապետյան-Դեմիրճյանը դասախոսել է նույն ինստիտուտում, իսկ Կարեն Դեմիրճյանը ստանձնել է երկրի ղեկավարի պաշտոնը:
Տիկին Ռիման, ամուսնու մասին խոսելիս միշտ սիրով է նշում, որ իրենց նախասիրությունները, ճաշակը հիմնականում համապատասխանում էին իրար:
Կարեն Դեմիրճյանը, սակայն, սիրել է հնդկական ֆիլմեր դիտել, ինչը չի սիրել տիկին Ռիման:
Սիրված պետական գործչի սիրած կերակրատեսակը թփով տոլման է եղել: Կարեն և Ռիմա Դեմիրճյանները հրաշալի թոռնիկներ ունեն: