Քաղաքական լեգենդար գործիչներից մեծագույնի՝ Կարեն Դեմիրճյանի տարեդարձն է։ Այս բացառիկ անհատին մինչ օրս էլ գրեթե ամեն օր ենք հիշում ու հիշատակում։ Նրա նվիրումն ու հայրենասիրությունը չափանիշ են մինչ օրս շատ գործիչների համար։
Բուհում ինժեներ-մեխանիկի մասնագիտություն ստանալուց հետո Կ․ Դեմիրճյանը ուսանում է նաև Մոսկվայում ու Լենինգրադում, որից հետո աշխատում է որպես ճարտարագետ ու տնօրեն Երևանի Էլեկտրոտեխնիկական գործարանում։
Կ․ Դեմիրճյանի հավատարիմ ուղեկիցը Ռիմա Դեմիրճյանն է։ Նրանք իրար են հանդիպել դեռ ուսանողության տարիներից։ Համատեղ ընտանեկան կյանքի ընթացքում ունեցել ու դաստիարակել են երկու որդիների՝ Ստեփան ու Սամվել Դեմիրճյաններին։
Կ․ Դեմիրճյանի գործունեության շնորհիվ հայկական մշակույթն ու քաղաքական կյանքը մեծապես շահել ու զարգացում են ապրել։ Նա իր անձնական կապերն ու ամեն մի հնարավորություն գործադրում էր, որ շահի երկիրը։
Կ․ Դեմիրճյանի կյանքի վերջին փուլի հիմնական ուրախությունը նրա թոռներն են, որոնք նույնպես ջերմ ու գեղեցիկ հիշողություններ ունեն սիրելի պապիկից։