Ալլա Պուգաչովան հերթական տարեդարձն է նշել՝ հարազատներից ստանալով ինքնատիպ շնորհավորական նվերներ։ Ֆիլիպ Կիրկորովը համացանցում իր ու Ալլայի 1998 թվականի արխիվային լուսանկարով է շնորհավորել նախկին կնոջը։
Ավելի ինքնատիպ է եղել դստեր՝ Քրիստինայի շնորհավորանքը։ Քրիստինան երգով է հանդես եկել, որը վերնագիրն այսպես է․ «Ալլան կերգի»։ Շատերն այս արտահայտությունն ուղիղ իմաստով են հասկացել՝ բացատրություն պահանջելով Քրիստինեից։
Ալլայի շուրջ Իսրայել փոխադրվելուց հետո բավականին լուրջ հետաքրքրության ու քննադատության ալիք կա։ Քրիստինան մեկնաբանել է երգի ծննդյան ու ներկայացման պատմությունը՝ նշելով, որ երգը վաղուց է պատրաստ եղել, սակայն ինչ-ինչ հանգամանքներ խանգարել են այն ներկայացնել։
Ալլայի հերթական տարեդարձն առիթ է դարձել, որ նա ներկայացնի երգը։ Քրիստինան հավելել է, որ երգում հնչող արտահայտությունները տեղին է փոխաբերական իմաստով ընկալելը, քանի որ առաջիկայում իրենք չեն ակնկալում, թե Ալլան նորից բեմ կբարձրանա։