Քրիստինե Պեպելյանը երգ է ներկայացրել․ «Երկար եկար»

Պեպելյան Քրիստինան նախօրեին նշել է տարեդարձը։ Նա ավանդույթ է դարձրել իր տարեդարձներին ինքն իրեն շնորհավորել նոր ստեղծագործություններ ներկայացնելով։ Երգը նվիրված է զավակներին առհասարակ, իսկ Քրիստինեի յութուբյան հրապարակման ներքո գրված է, որ նվիրված է Արթուր Արա Սաֆարյանին։

Երգի երաժշտությամբ ու գործիքավորմամբ զբաղվել է Կարեն Նահապետյանը, իսկ խոսքերը գրել է հանրահայտ ու հաջողված սցենարիստ Մխիթարյան Անահիտը։ Ստեղծագործությանը կից մատոցվող հոլովակում, որի ռեժիսորը Քարտաշյան Սուրենն է, ներկայացնում է մի տղայի հաջողության պատմություն։

Սցենարի հեղինակը Գրիգորյան Անժելան է։ Ներկայացվում է, թե ինչպես է մայրն աջակցում որդուն մեծ նպատակին հասնելու ճանապարհին՝ անհանգստանալով և ուրախանալով նրանով, նրա հաջողություններով ու անցած ճանապարհով։

Տղան ի վերջո հաջողության է հասնում ֆուտբոլի ասպարեզում՝ երջանկացնելով նաև մայրիկին։ Ստեղծագործությունը վերնագրված է «Երկար եկար» ձևակերպմամբ։ Քրիստինեի մատուցմամբ այս հետաքրքիր երգի տեսահոլովակը կարող եք դիտել վարը բերված նյութում։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: