Գոռ Հակոբյանն իր երկրպագուներին ուրախացրել է տեսահոլովակով. Կներես

Յուրահատուկ ոճային առանձնահատկությամբ աչքի ընկնող արտիստ Գոռ Հակոբյանը, ով հաջողությամբ կարողանում է համատեղել երգարվեստն ու դերասանական արվեստը: Նա ներկայումս մասնակցում է «Հարս չկա» հեռուստասերիալում: Նոր երգն էլ հենց հեռուստասերիալում հնչող երգ է:

Երգը վերնագրված է «Կներես»: Այն թեմատիկ սերտ առնչություն ունի սերիալի իրադարձությունների հետ, իսկ տեսահոլովակում նկարահանվել են հենց սերիալի դերասանները՝ Գոռը, Բենը և Անին, ովքեր միասին սերիալում կազմել են հետաքրքիր սիրային եռանկյունի:

Շարունակաբար Բետտիին խանդող Գոռը, ով ֆիլմում նույնպես երգիչ է, որոշել է իր անհարկի խանդի տեսարանների համար յուրօրինակ կերպով՝ երգով ներողություն խնդրել սիրելիից:

Բեն Ավետիսյանի կերպարը՝ Արեգ Փոլադյանը ևս ներկա է տեսահոլովակում. նա, ինչպես միշտ կողքի աչք՝ դիտորդ:

Նշենք, որ երգի երաժշտության և խոսքերի հեղինակն անձամբ Գոռն է: Երգը հետաքրքիր գործիքավորում ունի և հաճույքով է լսվում: Արդեն շատերը հասցրել են հնչեցնել իրենց գնահատողական կարծիքները երգի և տեսահոլովակի առիթով:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: