Արկադի Դումիկյանի երկրպագուներն հաճելիորեն զարմացան և անակնկալի եկան՝ վայելելով իրենց սիրելի երգչի նոր կատարմամբ հրապարակված յութուբյան տեսահոլովակը:
Արկադի Դումիկյանն այս անգամ հանդես է եկել հայտնի երգչուհի Մելիսայի հետ:
Նրանք միասին դուետով են հանդես եկել: Կատարել են Մելիսայի «Will Carry On» հայտնի երգը, որը երգչուհին երգել ու թողարկել է 2018 թվականին: Փոպ ժանրի այս հայտնի երգը երգչուհին կատարել է ինչպես մենակ, այնպես էլ տարբեր ազգերի հայտնի կատարողների հետ:
Հայ երգչի հետ Մելիսան առաջին անգամ է հանդես գալիս այս հրաշալի ու սիրված երգի կատարմամբ: Երգի բնօրինակի խոսքերն ու երաժշտությունը պատկանում է Բոգդան Թոմասոյին:
Դուետում երգիչները, այսպես ասած, միքս են արել՝ հանդես գալով երկլեզվյա կատարմամբ: Դումիկյանը կատարում է երգի հայերեն հատվածը: Հայերեն հատվածի խոսքերի հեղինակը Գրիգորի Եսայանն է:
Երաժշտական համադրությունն ու էքսպերիմենտալ ներկայացումը բավականին հաջողված ու ստացված է, ուստի և պատահական չէ երկրպագուների ջերմ արձագանքը: