Ո՞վ է Կարեն Դեմիրճյանի գեղեցկուհի թոռնուհին և ի՞նչ հիշողություններ ունի պապիկի մասին

Կարեն Դեմիրճնայի տարեդարձի առիթով շատերն են հիշում Ռիմա Դեմիրճյանի հուշերում տեղ գտած այն դրվագային անդրադարձը, որը նկարագրում է ապագա քաղաքական գործչի լույս աշխարհ գալու պահը։ Նրա մասին գեղեցիկ ու թանկ հուշեր ունի նաև Դեմիրճյանի թոռնուհին՝ Կարինեն։

Կարինեն իրավաբան է, իսկ այդ մասնագիտական գիծն ընտրելու համար պատճառ է հանդիսացել հոկտեմբերի քսանյոթի հանրահայտ դեպքը։ Նա արդեն դիպլոմավորված իրավաբան է, սակայն այդպես էլ դեռևս չի բացաhայտվել ողբերգական դեպքի ամբողջական պատկերը։

Կարինեն յոթ տարի է ապրել պապիկի հետ։ Հիշում է, թե ինչպես իր ամենօրյա ծանր աշխատանքից հետո տուն վերադարձել ու ժամանակի հիմնական մասը թոռնիկներին տրամադրել։ Կարինեն ու ավագ քույրը՝ Լուսինեն, պապին համարում են ամենալուսավոր կերպարը, որին ճանաչում են։

Կարինեն ու Լուսինեն իրենց հերթին պապիկի մասին պատմել են իրենց կրտսեր քույրիկին՝ Վիկտորիային, որը ոչ միայն քույրերից է լսել պապի մասին, այլ նաև մյուսներից։ Կարինեի հիշողությունների և այլ մանրամասների մասին՝ կից։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: