Մհեր Մկրտչյանի սիրելի կնոջ՝ Դոնարա Մկրտչյանի ծննդյան օրն է․ ուշագրավ մանրամասներ նրա մասին

Դոնարա Մկրտչյանը, որ ժամանակին խոստումնալից ու հեռանկարային դերասանուհի էր, առողջական լուրջ խնդիրների պատճառով շատ վաղ է դադարեցրել իր մասնագիտական գործունեությունը։

Դոնարա Մկրտչյանը ծնունդով Գյումրիից էր։ Նախ Երևանի թատերական ինստիտուտում սովորելուց հետո, Դոնարան սկսում է աշխատել թատրոնում՝ հանդես գալով շուրջ տասը ներկայացումներում։

Դոնարան թատերական ներկայացումներին զուգահեռ նաև ֆիլմերում է նկարահանվել։ Նա իր մասնագիտական գործունեության բերումով ծանոթացել է Մհեր Մկրտչյանի հետ։ Նրանց միջև ջերմ զգացմունքներ են առաջացել։

Շուտով երկու տաղանդավոր արտիստներն ամուսնացել են։ Ամուսնական կյանքում նրանք երկու զավակ են ունենում՝ դուստր և որդի։ Դստերը Նունե են անվանում, իսկ որդուն՝ Վահագն։ Երեխաների ծնունդից հետո Դոնարայի տարօրինակ դարձած վարքը սրվում է։

Շուտով նրա մոտ հոգեկան առողջության անբուժելի հիվանդություն է ախտորոշվում, որի պատճառով էլ Դոնարան կյանքի մյուս բոլոր տարիները՝ մինչ յոթանասունամյակը, անց է կացնում Սևանում գտնվող հոգեբուժարանում։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: