Շոկոլադե բիսկվիթ՝ ներծծված շոկոլադա-կաթնաշոռային սերուցքով, կհավանեք անպայման, առավելևս որ պատրաստելը բարդ չէ։
Անհրաժեշտ է
Ձու՝ 4 հատ
Շաքարավազ՝ 6 ճ/գ
Թթվասեր՝ 3 ճ/գ
Բուսական յուղ՝ կես բաժակ
Ալյու՝ 9 ճ/գ
Կակաո՝ 5 ճ/գ
Փխրեցուցիչ՝ 2,5 թ/գ
Աղ՝ 1/4 թ/գ
Կրեմ
Կաթնաշոռ՝ 400 գ
Թթվասեր՝ 100 գ
Խտացրած կաթ՝ 250 գ
Կակաո՝ 5 ճ/գ
Գլազուր
Մուգ շոկոլադ՝ 100 գ
Կաթ՝ 4 ճ/գ
Կարագ՝ 600 գ
Շերտերի խոնավեցում
Ջուր՝ 100 մլ
Շաքարավազ՝ 50 գ
Կոնյակ՝ 20 գ
Պատրաստման եղանակը
Կոնյակը կարելի է փոխարինել ցանկացած ալկոհոլային խմիչքով։ Ջեռոցը նախապես տաքացրեք 200 աստիճան, քանի որ խմորը շատ արագ է եփվում։ Միավորել ալյուրը, կակաոն և փխրեցուցիչը, աղի հետ: Ձուն խառնել շաքարավազով, թթվասերով և բուսական յուղով՝ մինչ միասեռ դառնալը: Ներմուծել ալրա-կակաոային խարնուրդը և հարել ցածր արագությամբ: Խմորը լցնել ջեռոցի կաղապարի մեջ։
Պատրաստի շերտերը բաժանել 4 մասի, ծայրերը կտրել և փշրել։ Շերտերի խոնավեցման համար եփել ջուրը, շաքարավազը, կոնյակը։ Կաթնաշոռն ու թթվասերը միավորել՝ ներմուծելով խտացրած կաթն ու կակաոն և հարել։ Հավաքել տորթը՝ կրեմապատելով յուրաքանչյուր շերտը։ Բոլոր բաղադրիչներից եփել գլազուրը և պատել տորթը։