Նանան հանրաճանաչ ու սիրելի դարձավ իր «Մայրիկ» երգով, որը ժամանակին լսել է իր տատիկի հարևանուհի Օֆիկ տատիկից։ Նա ձայնագրել է հարևանուհու կատարումը, ապա ձայնագրման ստուդիայում ինքն է երգել այն՝ հաջողություն ունենալով։
Վեց տարեկանից երգող Նանան Կոնսերվատորիայում է նաև սովորել, բայց չի ավարտել այն, քանի որ այդ ընթացքում շատ է ճամփորդել։ Նրա սրտում նստվածք ունի ժողովրդական երգը, սակայն նրան շատերը ռաբիզ են համարում։
Նանան անարդարություն է նկատում իր երգարվեստի նկատմամբ հեռուստատեսության ներկայացուցիչների վերաբերմունքի մեջ, քանի որ նրան թույլ չեն տվել երևալ կենտրոնական հեռուստատեսությամբ, մինչդեռ նրա ոչին նման այլ երգիչների թույլ են տվել։
Նանան հիմարություն է համարում իր՝ հարուստ սիրելան ունենալու մասին խոսակցությունները։ Նանայի կյանքում ցավալի դրվագ է զավակ չունենալու կարողությունը։ Նա հույս ունի, որ առաջիկայում այդ խնդիրը կհարթվի։
Նանան պատմել է նաև, որ իր նախկին նշանածը Ամերիկայի դեսպանատանը կարողացել է իր սուտն ապացուցել, որի պատճառով Նանան Ամերիկա չի կարողանում այցելել։