Հայկոյին նվիրված անչափ հուզիչ ու գեղեցիկ երգ, որը ներկայացնում են նրա հայտնի ընկերները

Հայկոյի ընկերները արդեն մեկ տարի ու դեռ երկար փորձել ու փորձելու են ու չեն կարողանալու հաղթահարել իրենց սիրելի ընկերոջ բացակայությունը։ Հայկոյի մահվան մեկամյա տարելիցը առիթ է դարձել, որ շատերն իրենց սրտի խոսքն ու կարոտն արտահայտեն սիրելի երաժշտին։

«Հայկո Հակոբյան Հիմնադրամ»-ը Հայկոյի մահվան օրը ներկայացրել է «Դու գնացիր վերև» գեղեցիկ ստեղծագործությունը, որը կատարում են Հայկոյին շատ սիրող նրա ընկերները։ Երգի խոսքերը հեղինակել է Գևորգ Ալթունյանը, իսկ երաժշտության հեղինակն է Րաֆֆի Ալթունյանը։

Ստեղծագործության գործիքավորմամբ զբաղվել է Էմանուել Հակոբյանը, կիթառը հնչեցնում է Վարդան Եգորյանը, իսկ տեսահոլովակը, որը ներկայացվում է ստեղծագործության մատուցմանը կից, հեղինակել է Հայկոյի լավագույն ընկերներից մեկը՝ Հրաչ Քեշիշյանը։

Երգն, ըստ երևույթին, ստեղծվել է Հայկոյի վերջին գեղեցիկ գործերից մեկի տրամադրություններով։ Հայկոյի մահվան մեկամյա տարելիցի առիթով նրա մտերիմ ընկերների ներկայացրած գեղեցիկ ու հուզիչ գործը կարող եք ունկնդրել ստորև կցված նյութի մեջ։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: