Տաղանդաշատ արտիստ Արթուր Կարապետյանի տարեդարձն է։ Արթուրը անխոնջ ու նվիրյալ արտիստներից է, որ չի հոգնում բեմում ազնվորեն ներկայանալուց։ Նա Սաթենիկի՝ տիկնոջ հետ է հիմնականում ներկայանում՝ ներկայացնելով նոր ու հետաքրքիր բեմադրություններ։
Սաթենիկի հետ Արթուրը մի հրաշալի դուստր ունի, որը ընտանիք կազմելուց հետո հաստատվել է արտերկրում, բայց իր սրտի թելերով շաղկապված է Արթուր ու Սաթենիկի, ասել է թե՝ հայրենիքի հետ։ Ռիմայի համար հայրն իսկական հենարան ու ապավեն է։
Ռիման սիրելի հայրիկի տարեդարձի առիթով գրել է հուզիչ մեկնաբանություն՝ ասելով․ «Ինքը սիրում ա «խնձորի կարկանդակի համը» արվեստում, մարդկայինը, մարդը, ու լույսը, ես՝ սիրում եմ ավելի «մութ անկյունները» մտնել»։
Արթուրի տարեդարձը շնորհավորել են նրա գործընկերները, կինը, երկրպագուները։ Այդ ջերմ շնորհավորանքներին միանալով՝ արտիստին ստեղծագործական ճախրանք մաղթենք ու ցանկանանք մասնագիտական արդյունավետության նոր ճառագում։