Երևանյան ներկայիս ու նախկին տեսքերը խիստ տարբերվում են իրարից։ Ժամանակի ընթացքում արտաքին դիմագիծը փոխած վայրերից մեկը Գայի անունով հայտնի կանգառն է Նոր Նորքում։
1970-ական թվականների վերջին Նոր Նորքի առաջին զանգվածի տեսանելի հատվածում արդեն կանգնած էր Գայի՝ բրոնզից ձուլված արձանը, որը մոտ երեսուն տոննա կշիռ ունի, իսկ քանդակագործը Նազարյան Սուրենն է։ Արձանի ճարտարապետը Գուրզադյան Սարգիսն է։
Գայը զորահրամանատար էր, որը ծնվել ու թրծվել էր հոկտեմբերյան ու այդ ժամանակաշրջանի այլ կռիվների թոհուբոհում։ Նրա իսկական անունը Բժշկյանց Հայկ է։ Նրա ղեկավարած դիվիզիան Երկաթե դիվիզյա էին անվանել։ Քանի որ նրա զինվորականները դժվարանում էին նրա անունն ամբողջապես արտասանել, նրան Գայ անվանեցին։
Նոր Նորքը՝ որպես համայնք, 1966 թվականներից է սկսել կազմավորվել։ Գայի արձանը պաշտոնապես բացվել է 1977 թվականին, իսկ մինչ այդ արձանի փոխարեն այլ հուշարձանային կառույց է եղել։ Այս ձիարձանն աշխարհում բացառիկ է, քանի որ ամենամեծ ձիարձանն է՝ հենված երկու ոտքի վրա։