Գոռ Եփրեմյանը երգ է ներկայացրել․ «Իմ աղջիկ»

Եփրեմյան Գոռը նոր աշխատանք է մատուցել իր երկրպագուներին։ Երգը նվիրված է նորահարսիկ դարձած աղջիկներին։ Խոսքերը բխում են հայրական սրտից։ Հայրն իր հուզմունքն է արտահայտում նորահարսիկ դարձած աղջկա անցած ու անցնեիք ճանապարհի առիթով։

Երգը ունի հոլովակ, որտեղ երևում է, թե ինչպես է հայրը հարսանյաց արարողության ժամանակ դստերն ուղեկցում դեպի նրա ապագա ամուսինը։ Երգի երաժշտությունը հեղինակել է Հայկ Գևորգյանը, իսկ խոսքերը գրել է Կյոկչյան Գրիգորը։

Երաժշտության գործիքավորմամբ դարձյալ «Կարեն Սևակ» հանրաճանաչ դարձած ստուդիան է զբաղվել։

Ռեժիսորները Կարեն Ամյանն ու Վարդան Հակոբյանն են, իսկ օպերատորը Մարգարյան Վահեն։ Մոնտաժով զբաղվել է Մելքումյան Կարենը, պրոդյուսերական աշխատանքով՝ Ստեփանյան Ալեքսանդրը։

Գոռի յութուբյան հրապարակման ներքո գրվեծ է նաև, որ երգը նվիրվում է Աննային։ Այն Աննային է նվիրել Աբրահամը։ Գոռի մատուցած «Իմ աղջիկ» երգը կարող եք ունկնդրել կցված նյութում։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: