Ինքնատիպ երգչուհի Սոֆի Մխեյանի տարեդարձն է․ ուշագրավ մանրամասներ նրա մասին

Սոֆի Մխեյանն իր հարթակում լուսանկարով տեղեկացրել է, որ իր ծննդյան տարեդարձն է։ Սոֆին, լինելով Երևանից, ժամանակին ստացել է երաժշտական կրթություն՝ ուսանելով Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում, ապա նաև Ռոմանոս Մելիքյանի անվան ուսումնարանում։

Նա դեռ վաղ տարիներից երաժշտական հեղինակավոր մրցույթների ու նախագծերի է մասնակցել։ Ուսանել է Կոնսերվատորիայում և ավարտել մագիստրատուրան։ Ակտիվորեն համերգներ է ունեցել հայաստանյան ու արտասահմանյան տարբեր բեմերում։

Սոֆին այն երգչուհիներից է, որ շատ հաճախ է տեսահոլովակներ ներկայացնում, իսկ հոլովակները հիմնականում ժամանակակից ոճով է ստեղծում՝ հաղորդելով ինտերակտիվություն։

Սոֆին որքան բաց է որպես արտիստուհի, նույնքան փակ է որպես անհատ, քանի որ չի հանրայնացնում իր անձնական հարաբերությունների մասին որևէ նորություն։ Նրա անձնական կյանքն այդ պատճառով չի քննարկվում։

Սոֆին ակտիվ կյանքով ապրող երգչուհի է, որը նաև սիրում է օգնել մարդկանց, որոնք ունեն դրա կարիքը։ Նրա մտերիմ ընկերուհին Նազենի Հովհաննիսյանն է, որի հետ հաճախ է ճամփորդում։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: