Ռազմիկ Ամյանը աչքի է ընկնում հաճախակի ներկայացվող երգերի պրեմիերաներով, որոնց մեծ մասը հենց նոր երգեր են։ Ապրիլի յոթի առիթով Ռազմիկը հեղինակային ստեղծագործություն է ներկայացրել, որը նվիրված է մայրիկներին՝ ի դեմս երգչի մայրիկի։
Երգը խոսքերը Ռազմիկն է գրել, իսկ այն վերնագրված է «Ցավդ տանեմ, մամ ջան» ձևակերպմամբ։ Երաժշտությունը նույնպես Ռազմիկն է հեղինակել։ Երաժշտության գործիքավորմամբ զբաղվել է Արմեն Սարգսյանը։
Ստեղծագործությունն ունի տեսահոլովակ, իսկ ռեժիսորը Կարեն Ամյանն է։ Ռազմիկն իր ստեղծագործության յութուբյան հրապարակման ներքո հատուկ շնորհակալություն է հայտնել Արսեն Անդրիասյանին, Կարեն Ամյանին, Նարեկ Ստամբոլցյանին՝ հավելելով, որ երգը հենց իր մայրիկին է նվիրում։
Պատահական չէ, որ երգիչը ստեղծագործությունը հանրայնացրել է հենց այս օրը, երբ բոլորն իրենց մայրերին որևէ հաճելի անակնկալ եմ մատուցում։ Ռազմիկի ներկայացրած նոր գործը, որ մայրական սիրո թեմատիկայով է, կարող եք ունկնդրել բերված նյութում։