Ռուսական մշակութային կայքերում տեղեկություն է հայտնվել այն մասին, որ հայկական արմատներ ունեցող Էլինան, լինելով տասնմեկ տարեկան, հիմնել է սեփական հագուստի ոճային մոդելը՝ դառնալով հագուստի դիզայներ։
Խոսքը հանրաճանաչ արտիստ Միխայիլ Գալուստյանի աղջկա մասին է։ Միխայիլը երկու աղջիկ ունի։ Էլինան աղջիկներից կրտսերն է։ Մայրը որոշ մանրամասներ է պատմել դստեր հաջողությունների մասին։
Էլինայի մոտ հագուստի մոդելավորմամբ զբաղվելու գաղափարն առաջացել է այն պատճառով, որ խանութներում երկար ժամանակ չի կարողացել իր ճաշակով ու ոճով հագուստ գտնել։ Որոշել է ստեղծել սեփականը։
Նրա բախտը բերել է․ ծնողները ոչ միայն աջակցել, այլ նաև խորհուրդներ են տվել նրան։ Շուտով նա այնքան նկատելի հաջողություններ է ունեցել, որ հնարավորություն է ունեցել իր ստեղծած մանկական հավաքածոն ներկայացնելու հանրությանը։
Էլինային գունային ընտրության հարցում օգնել է ոչ միայն մայրիկը, այլ նաև մեծ քույրը՝ Էստելլան։ Էլինան մտադիր է զարգանալ հենց այս ոլորտում։