Հանրաճանաչ դարձած Ռոզա Լինը երգ է ներկայացրել․ բարի ունկնդրում

Հանրաճանաչ դարձած Ռոզա ԼԻնը  ստեղծագործությանով  է հանդես եկել։ Նրա եվրոտեսիլյան երգը հիթային ու սիրված է դարձել անգամ մեր երկրի սահմաններից դուրս։ Դրսում զբոսնող հայերը հաճախ են արտերկրյա քաղաքների փողոցներում լսում Ռոզայի եվրոտեսիլյան երգը։

Համացանցը ողողված է Ռոզայի ձայնով։ Նրա նոր ստեղծագործությունը ևս անգլերեն լեզվով է։ Այն նույնպես ոճային որոշակի առնչություն ունի նախորդ երգի հետ և հավակնում է դառնալ դարձյալ հիթային ու նվաճել երաժշտասեր հանրության սրտերը։

Ռոզայի նոր երգը վերնագրված է «Երբեք իմը մի՛ եղիր» հետաքրքիր ձևակերպմամբ։ Երգի բովանդակությանը բավականին ներդաշնակ ու համահունչ է փոթորկային տեսանյութը, որը մատուցվում է երգին կից։ Տեսահոլովակի մեջ հետաքրքիր միջավայր է ստեղծված։

Հատկանշական է, որ Ռոզան սկսել է համագործակցել արտասահմանյան գործիչների հետ։ Նրա ներկայացրած նոր գործի ռեժիսորըՀաննա Բոնն է, իսկ պրոդյուսերը՝ Փիթեր Ուիլյամսը։ Ստեղծագործությունն արագ պտտվող մոլորակի և անհատի դանդաղ մտքերի հակադրության շուրջ է կառուցված։

Рейтинг
( 1 оценка, среднее 4 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: