Երևանյան համայնապատկերի օրեցօր փոփոխվող դիմագիծը երբեմն քաղաքային որոշ վայրերի կադրերը համադրելու և փոփոխություններ արձանագրելու առիթ են տալիս շատերին։ Ստորև բավականին ուշարժան կադրեր են բերված։
Երևանյան ներկայիս ամենից սիրելի ու գեղեցկատես վայրը շատերի կարծիքով Կասկադն է համարվում, մինչդեռ քչերն են տեսել կամ հիշում, որ ժամանակին Կասկադի նախկին տարածքը բոլորովին այլ տեսք է ունեցել։ Կասկադի ներկայիս ու նախկին կադրերը համադրելիս նկատելի է գրեթե անճանաչելի փոփոխությունը։
Այնտեղ եղել են արհեստական ջրվեժներ, որոնք ունեցել են մոզայկաներ։ Կադրը, որ ներկայացնում ենք, արվել է Տանֆել Բորիսովիչ Բակմանի կողմից դեռ 1973 թվականին։ Ընդ որում, այդ հատվածում է նկարահանվել հանրաճանաչ Լեոնիդ Ենգիբարովի մասին «Ճանապարհ դեպի կրկես» ֆիլմը։
Նրանք, ովքեր ժամանակին տեսել են Թամանյանի անվան փողոցի այդ տեսարանը, համարում են, որ այն ավելի պարզ ու գեղեցիկ էր, քանի Կասկադի ներկայիս վիճակը։ Իսկ դուք ինչպե՞ս եք կարծում։