Հասմիկ Խոջյանը բավականին նրբազգաց ու նրբանկատ արտիստուհի է, որը բացառիկ պատասխանատվությամբ է իր պարտականություններին վերաբերվում։ Հասմիկի համար առանձնահատուկ պատասխանատվություն է դստրիկի ներկայությունն իր կյանքում ու իր մայրական դերը։
Հասմիկը, ի տարբերություն այլ հանրահայտ դեմքերի, դստրիկի լուսանկարը մինչ քառասուն օրականը լրանալը չի թաքցրել հանրությունից։ Նա այնպիսի նուրբ ու գեղեցիկ կադրեր է տեղադրել իր հարթակում, որոնք խորհրդանշում են նոր մայրացած կնոջ նրբությունն ու շքեղությունը։
Կադրերում Հասմիկն իսկապես շքեղ ու նրաբագեղ տեսք ունի, իսկ նրա բալիկն այնքան գեղեցիկ է ժպտում մայրիկի ջերմ գրկում, որ զարմանք է առաջացնում նման փոքր տարիքում այդպիսի ժպիտ արտահայտելու հանգամանքը։
Հասմիկը կադրերում նախընտրել է հանդես գալ կապույտ նրբանուրբ զգեստով, որն էլ ավելի է ընդգծել արտիստուհու մայրական նրբագեղությունն ու հոգեվիճակը։ Հավելենք, որ Հասմկին ամուսնու հետ որոշել է դստրիկին Նարէ ինքնատիպ անվանումը տալ։