Գյումրու մասին գեղեցիկ ու կոլորիտային ստեղծագործություն, որն անվերջ կարելի է լսել

Ծնունդով Շիրակից, մասնավորապես Արթիկ քաղաքից երգիչ Վահագ Ռաշը մի ուշագրավ ու կոլորիտային երգ է ներկայացրել, որը նվիրված է Շիրակ աշխարհում գտնվող չքնաղ քաղաքներից մեկին՝ հայրաքաղաքին։

Երգի երաժշտությունը Վահագ Ռաշն է հեղինակել, իսկ խոսքերը պատկանում են տաղանդավոր գյումրեցի, ժամանակակից գրող Երվանդ Նազարեթյանին։

Տեսահոլովակը, որի ռեժիսորը Կարեն Մկրտչյանն է, կառուցված է հանրաճանաչ ու տաղանդավոր գյումրեցի դեմքերի մասկացությամբ, որոնց էլ՝ Մկրտիչ Արզումանյանին, Հովհաննես Հովհաննիսյանին, Նարա Սանտոյանին, Վարագ Գևորգյանին, Սամվել Սևադային, Նազիկ Ավդալյանին, Լևոն Սարգսյանին, Հրաչյա Վտnյանին, Մարիամ Գևnրգյանին և Սիլվի Հովհաննիuյանին հատուկ շնորհակալություն են հայտնում տեսահոլովակի վրա աշխատած անձինք։

Ինքնատիպ լուծումներով, հետաքրքիր բարբառային շերտերով է հարուստ ստեղծագործությունը, որն էլ ընդգծում է ստեղծագործության կոլորիտն ու հմայքը։ Տեսահոլովակը կարող եք դիտել վարը՝ ևս մեկ անգամ արժևորելով այս չքնաղ քաղաքի գորյությունը մեր ազգային ինքնության մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: