Նազարյան Մոնիկան իր երաժշտական գործունեության մեջ աչքի է ընկնում ինքնատիպությամբ ու ինքնուրույնությամբ։ Իր ինքնուրույնության ու ինքնատիպության հետ մեկտեղ Մոնիկան հաջողությամբ համագործակցում է նաև ոլորտի իր գործընկերների հետ՝ ներկայացնելով գեղեցիկ գործեր, որոնք կարելի է շարունակ լսել։
Մոնիկային կարելի է տեսնել Արամեի, Աշոտ Ղազարյանի և այլոց հետ համագործակցելիս։ Հերթական հաջողված համագործակցությունը Սևակ Ամրոյանի հետ է եղել։ Երկու սիրված ժողովրդական ոճի երգիչները նոր գործ են համատեղ ներկայացրել։
Մոնիկայի ու Սևակի ներկայացրած համատեղ գործը վերնագրված է «Գիշեր-ցերեկ»։ Այն հանրահայտ ու սիրելի գործ է, որ երկու ժողովրդական երգիչները նորովի են ներկայացնում։ Երգը մատուցվում է որակյալ գործիքավորմամբ ու երաժշտությամբ։
Քամանչան հնչեցնում է Այվազյան Արմենը, թառը՝ Ավագյան Դավիթը, քանոնը՝ Հովհաննիսյան Կարինեն, դուդուկը՝ Գափոյան Նորայրը, բլուլը՝ Մարգարյան Ավագը, ուդը՝ Նիկողոսյան Արամը։ Երաժշտության մշակմամբ Կարեն Սևակն են զբաղվել։
Մոնիկայի ու Սևակի գեղեիցկ համագործակցության արդյունքը կարող եք վայելել կցված նյութում։