Պապոյան Գարիկի տաղանդավորության ու ինքնատիպության մասին երիցս է ասվել։ Գարիկի տաղանդավորությանն ու ինքնատիպությանն ուղիղ համեմատական են նրա համեստությունն ու զսպվածությունը։
Գարիկը պատմում է այն մասին, թե ինչպես եղավ, որ ինքը սկսեց հետաքրքրվել քաղաքականությամբ ու ներգրավվեց «էլեկտրիկ Երևան» ցույցերին ու ակցիաներին։ Նա հետահայաց վերլուծում է, թե ինչու գնաց նման հանրային ակտիվության։
Գարիկը որոշակի վիրավորվածություն ունի նաև հանրային այն կարծիքների համար, որոնցում իրեն մեղադրում էին հետպատերազմյան օրերին երգելու ու երաժշտական նախաձեռնություններով հանդես գալու համար։
Գարիկը անկեղծ ասում է, որ եղել են այնպիսի թանկ ու կարևոր մարդկանց կորուստներ, որորնցից հետո նա երգել է մեծ դժվարությամբ, բայց երգել է, քանի որ նախապես այդ մասին հայտարարել ու որոշակի պայմանավորվածություն է ձեռք բերել։
Իր անխոնջ ու նրբաոճ, կատարելության ձգտող աշխատանքի և այլ մանրամասների մասին Գարիկի պատմությունները՝ կից։