Շատերն են տեսել այս հայտնի լուսանկարը, որտեղ Առնո Բաբաջանյանը գրկել է Մայա Պլիսեցկայային։ Ինքը՝ Մայան, տարիներ անց այդ նկարի ու հանդիպման մասին գրել է․ «Սևանա լճի մերձակայքում գտնվող ճամփեզրի ճաշարանում Մազի վարորդը, որ գարեջրի շշով թրջում էր իր չորացած կոկորդը, մեր սեղանի մոտ սկսեց հայկական ժողովրդական պարեղանակ նվագել»։
Այնտեղ Շչեդրինի և նրա ընկերոջ՝ Առնո Բաբաջանյանի հետ խորտիկ էինք ուտում։ Ես այդ ծխախոտի ծխով լցված ճաշասենյակի միակ կինն էի, որը կորել էր լեռնանցքի ժայռերի մեջ։ Անելու բան չկար։ Ես ոտքի կանգնեցի, ուշադիր նայելով իմ պարընկերոջ շարժումներին՝ սկսեցի իմ պատասխան պարը։
Հետո թմբուկի ձայնին փոխարինեց տխուր մեղեդի։ Ես, չգիտես ինչպես, սկսեցի պարել այդ երաժշտության ներքո։ Առնոն ասաց․
-Մայա ջան, դու որտե՞ղ ես սովորել մեր հայկական պարերը պարել»։
Լուսանկարն արվել է այդ օրը։ Ես իմ կյանքի ընթացքում մի փիլիսոփայության են հասել․ մարդիկ չեն բաժանվում դասերի, ռասաների, պետական համակարգերի։ Մարդիկ բաժանվում են լավի և վատի, շատ լավերն ու շատ վատերը»։