Նազիկ Ավդալյանը բացառիկ անկեղծ խոստովանություններով լի հարցազրույց է տվել, որից տեղեկանում ենք, որ հանրահայտ ու սիրելի մարզուհին ամուսնալուծվել է արդեն հինգ տարի։ Նա իր էությամբ այնպիսին է, որ կամ խոսում է անկեղծ, կամ առհասարակ չի խոսում։
Նազիկի համար ամուսնալուծվելու որոշումը բավականին ճիշտ որոշում է համարվում, քանի որ ինքն իր ամուսնական կյանքի ընթացքում փորձել է պահել ընտանիքն ամեն գնով, բայց հետո հասկացել է, որ բաժանվելն ավելի ճիշտ էր։
Նա ասում է, որ մինչ բաժանվելը փորձել է իր ամեն մի քայլը համապատասխանեցնել ամուսնու ցանկությունների հետ՝ մոռանալ սեփական ցանկություններն ու նախասիրությունները։
Հիմա Նազիկն ամենուր իր տղայի հետ է՝ փորձելով լրացնել իր այն հատվածի բացակայության բացը, որը եղել է իր մարզումների ժամանակ։ Նա մեկ ու կես տարի հեռու է գտնվել իր տղայից, որը նրանից նեղացել էր մայրիկից նրա բացակայության համար։
Նազիկի բացառիկ անկեղծ զրույցն ու բացահայտումները սիրելի մարզուհու մասին՝ կցված նյութում։