Հանրաճանաչ արտիստուհի Անուշիկ Առաքելյանը շատ կանուխ ընտանիք կազմելով հանդերձ շատ շուտ էլ հրաժարվել է այդ ընտանեկան կյանքով ապրելու հեռանկարից՝ դստեր հետ հեռանալով ամուսնու տնից։ Նա ապրել ու ապրում է իր ծնողների հետ։
Անուշիկն ամենաամուր կանանցից է, որը կարողացել է իր կեցության ոճով ու ձևով ցույց տալ, թե ինչպես չպետք է խղճալ ինքն իրեն, այլ հավաքվել ու առաջ գնալ։ Անուշիկը կուզենար զգալ սիրահարվելու իսկական երանգները, որոնց մասին լսում է այլ կանանցից։
Մարդկային հարաբերություններում համարձակությունը, ըստ Անուշի, եկել է եղբորից։ Եղբայրն Անուշիկ մեծ է եղել։ Միշտ նրան համարձակություն է ներշնչել՝ ասելով, որ ինքը պատասխան կտա քրոջ փոխարեն։
Անուշիկի համար շատ հետաքրքրական են եղել ուսանողության տարիները, երբ նա նաև մայր է եղել։ Նա օր ու գիշեր պարապելով ու լուրջ հաջողություններ ունենալով՝ ապշեցրել է իրեն ճանաչողներին։ Նրան օգնել է նաև այն, որ բալիկը շատ փոքր է եղել ու մայրիկի խնամքին է եղել։