Սկանդալային երգչուհի Անգելինա Ավետյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել՝ «Շնորհավոր», որի երաժշտության ու խոսքերի հեղինակը Արման Անտոնյանն է։ Ռոմանտիկ, վարդագույն զգեստով հիասքանչ տեսահոլովակ է՝ Անգելինայի ծննդյան օրվան նվիրված։ Նախ Անգելինայի ընկերուհիներն անակնկալ էին մատուցեկ՝ գալով փուչիկներով, տորթով ու զարդերով շնորհավորելու նրան ծննդյան օրվա կապակցությամբ։
Նրա նախորդ տեսահոլովակից հետո նա սկանդալների էպիկենտրոնում էր հայտնվել, իսկ այս անգամ մեկնաբանությունները դրական էին․ «Շատ հաջողված երգ է։ Շատ ապրես։ Այս երգով փակեցիր այն տհասների բերանները, ովքեր արտաքինդ էին ծաղրում։ Չհանձնվես, ապագան քոնն է»,
«Թույն երգ է ստացվել։ Շնորհավոր», «Շատ ուրախ երգ է, ապրես Անգելինա ջան»,«Շնորհավոր շատ սիրունա ստացվել», «Գժական», «Սիրեցի էս երգը, դուրս շատ եկավ»,«Բրավոոո, բայց ավելի հուզից երգերի ենք սպասում, Անգելս», «Աննման երգ, շնորհավոր սիրունս, Անգելս»,
«Անհամբեր սպսաում եմ նոր երգիդ»,« Ջան ապրես Անգել ջան շախով-շուխով երգա», «Իմ տեսած ամենալավ ծննդյան մասին երգն է»,
«Անգելինա ջան, շատ հոյակապ ես երգում, դու իրոք շատ լավ ես ամեն ինչն արել ու որ վատ բան էլ գրեն, դու մի հուսավատվի։ Իրոք դու արտակարգ ես, ամեն ինչ անում, բրավո»։