Դեռ շաբաթ օրվա երեկոյան համացանցն աստիճանաբար սկսեց ողողվել Զատկական շնորհավորանքներով։
Զատկական տոնը, լինելով ընտանեկան տոն, համախմբում միավորում է ընտանիքի անդամներին, որոնք առօրյա զբաղվածությամբ պայմանավորված, ավելի քիչ են միմյանց հետ առնչվում։
Դեռ նախօրեից շատերն իրենց հարթակներում Զատկական շնորհավորանքներ, բարեմաղթանքներ են հղում ծանոթ ու անծանոթ մարդկանց։
Տիկնոջ հետ մոմավառության լուսանկարով և բարի մաղթանքներով լի հրապարակմամբ է բոլորի Զատիկը շնորհավորել Գագիկ Ծառուկյանը։
Թաթա Սիմոնյանը տեղադրել է իր լուսանկարը՝ իրենց Զատկի սեղանի շուրջ նստած։ Նան էլ այդպես է շնորհավորել բոլորին։
Տիգրան Արզաքանցյանը շնորհավորական հրապարակում է արել՝ տեղադրելով իր, տիկնոջ և մայրիկի համատեղ լուսանկարը։ Նա իր շնորհավորական խոսում հատկապես կարևորել է Հայաստանի և Արցախի կայուն խաղաղության թեման։
Երգչուհի Նանան իրենց տնից տեսաուղերձ է պատրաստել՝ սեղանի մոտ կանգնած շնորհավորելով հայ ժողովրդին։ Նանայի պատրաստած տեսաուղերձը կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։