Հայտնի անձանց շնորհավորանքն ու լուսանկարները Սուրբ Զատիկի առիթով

Զուրբ Զատկի տոնը հայկական ընտանիքներում առանձնահատուկ խորհուրդ ունի։ Այն բացասական իրողություններից զատվելու, Փրկչի հարության խորհուրդն ունի, որն էլ ժողովրդական շրջանակում դրական սպասելիքներ է առաջ բերում։

Պատահական չէ, որ համացանցում այս տոնի կարևորության արձագանքները շատ ակնառու ու բազմազան են։ Շատ հայտնիներ, միանալով համընդհանուր շնորհավորական ու բերամղթանքային ասելիքին, իրենց շնորհավորանքի յուրատեսակ խոսքն են ուղղում։

Զատկի տոնը Հակոբ Արշակյանն ընտանեկան լուսանկարով է շնորհավորել՝ Զատկի թեմատիկ սեղանի շուրջն արված։ Ընտանիքում չորս զավակներ են մեծանում։ Կրտսերը տղան է, որը վերջերս է լույս աշխարհ եկել։

Սեյրան Օհանյանի ընտանիքում տանտիկինը թեմատիկ հետաքրքիր լուծումներով սեղան է զարդարել։ Նա սովորության համաձայն կադրեր է տեղադրել, որոնք էսթետիկ են ու գունագեղ։

Նահանգներում ապրող Քրիստինա Եղոյանը ևս իր դստրիկների հետ միացել է սուրբզատիկյան տոնի շնորհավորանքներին՝ աղջիկների հետ գեղեցիկ թեմատիկ կադրեր հրապարակելով։

Рейтинг
( 1 оценка, среднее 1 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: