Թաթա Սիմոնյանը և Արման Հովհաննիսյանը երգ են ներկայացրել․ բա չթողնեք

Թաթա Սիմոնյանն ու Հովհաննիսյան Արմանի հետ նորությամբ են համատեղ հանդես եկել։ Հանրաճանաչ ու սիրված երգիչները, որ ունեն երաժշտական մեծ լսարան, միասնական կատարմամբ են հանդես եկել։ Նրանք նոր երգ են ներկայացրել, որը վերնագրված է «Իմ արև»։

Երգի խոսքերն ու երաժշտությունը հեղինակել է Ալեքսանյան Վահե։ Գործիքավորումն իրականացրել է Կարեն Սևակը։ Արեմ Բայադյանը նկարահանել է երգին համապատասխան տեսահոլովակ, որը հարուստ է գույներով, կադրային անցումներով։

Ինչպես ենթադրելի է, տեսահոլովակում տեսնում ենք Թաթա Սիմոնյանին ու Արման Հովհաննիսյանին։ Երգիչների ներկայացրած նորությունը, կարելի է կռահել, որ պատրաստվել է Մարտի ութին ընդառաջ՝ որպես հարգանքի տուրք տիկնանց ու գեղեցիկ սեռի բոլոր ներկայացուցիչներին։

Երգին ոգևորիչ արձագանքներ են թողել շատերը՝ նշելով, որ երկու երգիչներն էլ սիրելի են և ողջունելի է նրանց համագործակցությունը։ Թաթայի ու Արմանի ներկայացրած համատեղ աշխատանքը կարող եք դիտել կցված տեսանյութում։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: