Արտաշ Ասատրյանը շաբաթներ առաջ սիրելի տիկնոջ հետ Մալդիվներում հագեցած ու հետաքրքիր հանգստյան օրեր անցկացրեց, որոնց մասին պատմող մի քանի կադր ժամանակին հանրայնացրեց։ Հիմա բոլորը նորից իրենց գործերին են անցել։
Այս պահին Նահանգներում աշխատող Արտաշը Հայաստանում բնակվող ընտանիքի անդամների հետ շփվում է տեսակապի միջոցով։ Նա հանրայնացնում է նաև որոշ դրվագներ տեսակապից, որի մեջ երևում է, թե ինչ պայմաններում են ապրում Արտաշի ընտանիքի անդամները։
Դեռ տարիներ առաջ «Չէին սպասում» հաղորդման շրջանակներում Արտաշը ներկայացրել էր, թե ինչ հատուկ մոտեցումներ են իրենք ցուցաբերել տան ամեն մի հատվածի ձևավորման ու կահավորման համար։ Նա ասել էր նաև, որ տանը որոշ դետալներ ոսկուց են։
Երգչի տունն իրկապես պերճաշուք տեսք ունի։ Այն յուրահատուկ դիզայնով է ձևավորված։ Արտաշի տան և այլ մանրամասների մասին պատմող կադրերը՝ կցված նյութի մեջ։