Ռադիո Վանն հյուընկալել է հանրաճանաչ երգիչ Աբրահամ Ռուսսոյին, որը, ինչպես հայտնի է, հայկական արմատներ ունի։ Հաղորդումը սպասվածից ավելի քան լուրջ է ստացվել։ Հաղորդման շրջանակում քննարկվել են աշխարհաքաղաքական տիրույթի բազմաթիվ հարցեր։
Աբրահամը պատմել է, որ հայրը լույս աշխարհ է եկել Անթեփ քաղաքում, իր հայրական ազգանունը Իփջյան է, սակայն ինքը կրում է մայրիկի ազգանունը։ Հայրը 1905 թվականին է ծնվել ու 1915 թվականի իրադարձություններն անձամբ իր աչքերով է տեսել։
Աբրահամի հայրը մոտ յոթանասուն տարի է ապրել։ Աբրահամի մայրը Դիարբեքիրում՝ նախկին Տիգրանակերտում է ծնվել։ Աբրահամի մայրը դեռ ողջ է, ակտիվ մասնակցում է տնային գործերին, մինչ այսօր էլ հայկական շարականներ է երգում, որոնք գիտի նաև Աբրահամը։
Հարցազրույցի տեսանյութը տեղադրելով՝ Եգոր Գլումովը հայտնել է, որ Աբրահամ Ռուսսոբ հենց այսօր իր համար կnտրել է բոլոր կարծրատիպերը։ Նրա տեղադրած տեսանյութը՝ կցված նյութի մեջ։