Աշխեն Կոստանդյանը՝ դաժան կյանքի, դրամայի, 25-ում համալսարան ընդունվելու մասին

Աշխեն Կոստանդյանը մեր ժամանակների ամենահաջողած ու հայտնի դիմահարդարներից է։ Նա ունեցել է շատ դժվար կյանքի ճանապարհ։ Աշխենը տասներկու տարեկան է եղել, երբ դժբախտ պատահարից մահացել է եղբայրը։

Հետո այդ վշտին չի դիմացել հայրը, որը նույնպես մահացել է։ Նրանց ընտանիքը պահել է Աշխենի ավագ եղբայրը։ Ավագ եղբոր կերպարը Աշխենի համար հիացմունքի առարկա է։

Ցավոք սրտի, մահացել է նաև Աշխենի ավագ եղբայրը։ Այդ կորուստը Աշխենի համար շրջադարձային է եղել։ Նրա կյանքը կիսվել է երկու մասի։

Աշխենը խոստովանում է, որ իր բնավորությունը ձևավորվել է մայրիկի, եղբոր և այլ հարազատների բնավորությունների լավ կողմերի, ինչպես նաև իր ծանր ապրումների համատեղումից։

Նա Աբովյանից Երևան է եկել աշխատելու։ Շատ աշխատելով ու շուկան ուսումնասիրելով՝ Աշխենը հաջող գործունեություն է ծավալել։ Իսկ մինչ այդ նա տարբեր աշխատանքներ է արել՝ աշխատելով տաքսու դիսպետչերից մինչև նկարի երևակում իրականացնող։

Աշխենի հետաքրքիր և մոտիվացնող պատմությունը՝ կցված նյութի մեջ։

Рейтинг
( 1 оценка, среднее 1 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: