Ալլա Պուգաչովան, ինչպես հայտնի է, ռուսական վերջին տարիների քաղաքականության հանդեպ իր անհամաձայնությունն արտահայտելու համար ընտանիքի հետ հեռացել է երկրից՝ դառնալով մեծ խոսակցությունների թեմա։
Շատերը Պուգաչովայի ու նրա ամուսնու՝ երկրից հեռանալու քայլը բնորոշեցին որպես ճշմարիտ մտավորականին բնորոշ քայլ, որով նաև օրինակ կարող են հանդիսանալ այլոց համար։ Պուգաչովան, ապրելով հայրենիքից դուրս, այլևս չի կազմակերպում իր ավանդական հավաքները։
Նա ամեն տարի ավանդույթի ուժով տոնական ու շքեղ կերպով նշում էր գարնան մուտքը՝ իրար հետ մեկ վայրում հավաքելով ռուսական մշակույթի ականավոր ներկայացուցիչների։Գրականագետ Անի Փաշայանը, անդրադառնալով Ալլա Պուգաչովայի ազնիվ կեցվածքին, ինչպես նաև նախկին գործունեության դադարեցմանը, իր հարթակում գրել է հետևյալը․
«Պատերազմը վնաuեց ազատատենչ այս արտիստին ևս։ Նա գեղեցիկ ավանդույթ էր ստեղծել։ Ամեն գարնան առաջին կիրակին իր մերձմոսկովյան առանձնատուն էր հրավիրում մերձավորներին` ազդարարելով բնության զարթոնքը»,- իր գրառումը եզրափակել է Անի Փաշայանը։