Ովքե՞ր են հայտնի հայերի հայտնի ազգականները․ ի՞նչ է նվիրել Շառլ Ազնավուրը Տիգրան Ներսիսյանին

Տիգրան Ներսիսյանը ժամանակին Շառլ Ազնավուրից «Սիրով՝ զարմիկիս՝ Տիգրանին, Շառլ» մակագրությամբ նվեր է ստացել։ Նվերը լեգենդար երաժշտի երգերի ժողովածուներն են։

Պարզվում է՝ Տիգրան Ներսիսյանի հայրական արմատները գալիս են Արևմտյան Հայաստանից՝ Մուշից։ Նրա պապը՝ Պողոսը, և տատը՝ Եղիսաբեթը, Մուշի Լիս գյուղից գաղթել են Թիֆլիս։ Նրանք այնտեղ երկու որդի ու երկու դուստր են լույս աշխարհ բերել։

Զավակներից Բաբկենը ամուսնացել է Ժենյայի հետ՝ տեղափոխվելով Երևան, որտեղ էլ Բաբկենը դերասանի հաջողված ճանապարհ է կերտել։ Տիգրան Ներսիսյանը, խոսելով իրենց ազգակիցների մասին, ասում է, որ մայրը՝ Ժենյան Շառլ Ազնավուրի հետ մեկ հորեղբոր թոռներ են։

Ժամանակին Ազնավուրը հայաստանյան իր բոլոր ազգակիցներին հրավիրել է ճաշկերույթի։ Այդ ճաշկերույթին մասնակցել է նաև տիկին Ժենյան, որը խուսափում էր բարձրաձայնել իրենց ազգակցական կապի մասին, որպեսզի շահարկումների առիթ չտար։

Տիկին Ժենյան ու Շառլը 1992 թվականին էլ են հանդիպել։ Այդ հանդիպման կադրերը՝ կցված նյութի մեջ։

Рейтинг
( 2 оценки, среднее 4 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: