Հայր ու դուստր Գրիգորյանները ստեղծել են մանկական ձեռագործ կոշիկների բիզնես, որը բավականին հաջողված է ու պահանջված։ Ասյան հիշում է, որ դեռ մանկուց ինքը չի ունեցել կոշիկի խնդիր, քանի որ հայրիկը եղել է կաշկակար։
Երբ Ասյան տղա է ունենում, հայրը դստեր որդու համար ինքնատիպ կոշիկներ է ստեղծում՝ ամեն մեկի վրա յուրօրինակ խաղալիքներ կպցնելով։ Հետո երբ ծնվում է Ասյայի աղջիկը և նա ֆիզարձակուրդում է գտնվում, կոշիկ ստեղծելու գաղափար է մտմտում։
Միտքը հատկապես զարգացել է այն ժամանակ, երբ Ասյան ու մանկահասակ բալիկներ ունեցող ծնողները մանուկների համար կոշիկներ են փնտրել, որոնք կլինեն հարմարավետ ու որակյալ։ Ստեղծված արտադրությունը անվանել են EEK Armenia։
Համացանցի հարթակների միջոցով շուտով Ասյան ու Արմենը կարողացան իրենց հիմնավոր արտադրությունը ստեղծել ու լուրջ պատվերներ ստանալ և իրագործել։ Մոդելներն ստեղծում, ձևավորում է Ասյան, իսկ իրականացնում է հայրը։