Տաղանդավոր պատանի, հայազգի Էդուարդ Միրզոյանը փայլուն երլույթ է ունեցել հանրահայտ «Зірки, в студію» անունը կրող երաժշտական հեռուստամրցույթում։ Նա հանդես է եկել դուետային կատարմամբ։ Էդուարդի հետ երգը կատարել է Կատյա Աստախովան։
Երկու տաղանդավոր երեխաները միասին կատարել են հանրահայտ երաժշտական ստեղծագործություններից մեկը՝ արժանանալով բավականին ջերմ ու դրական արձագանքների։ Նրանք հանդես են եկել հեռուստահաղորդման գարնանային եթերաշրջանի շրջանակում։
Իր մասին խոսելով՝ Էդուարդը ասում է, որ հաճախում է համակարգչային դասընթացների, իսկ երաժշտության ժանրերից հատկապես հետաքրքրվում է ռոքն ռոլով։ Բացի երգելը, Էդուարդը նաև լավ նվագում է։ Նա ավելի հաճախ գիթառ է նվագում։
Անտեղի չի հիշել, որ Էդուրադը հայ երաժշտության պատմության մեջ մեծ անուն ու ավանդ թողած Էդուարդ Միրզոյանի անվանակիցն է։ Էդուրադի և Կատյայի համատեղ գեղեցիկ կատարումը, ինչպես նաև պատանի հայորդու մասին պատմող այլ մանրամասներ կարող եք ունկնդրել կցված նյութում։