Երգիչ Արկադի Դումիկյանն այսօր ունի երկրպագուների մեծածավալ բանակ, որոնք իրենց գնահատանքն են ցույց տալիս երգչի ամեն տեսահոլովակին տարված մեծածավալ աշխատանքներին` թողնելով իրենց դրական մեկնաբանությունները և այդչափ հավանումները:
Ինչպես հայտնի է Արկադին չորս տարեկանից բնակվել է Մոսկվայում: Սիրառատ երգիչը նշել է նաև, որ իր ընտանիքի անդամները բոլորն էլ երաժիշտներ են: Երգիչն ավելի մեծ ճանաչողություն է ձեռք բերել «Աննման յարս» երգի շնորհիվ։
Արկադին չի սիրում հաճախ խոսել իր առաջիկա տարվող աշխատանքների և մտահղացումների մասին, այլ սիրում է երկար աշխատել, որպեսզի կարողանա անթերի աշխատանք ներկայացնել հանդիսատեսին. ասում է, որ միշտ ուզում է գործով ապացուցել: Երգիչն իր՝ շոու բիզնես մուտք գործելու օրվանից ի վեր միայն դրական կարծիքներ է ունեցել հանդիսատեսից, երկրպագուներն էլ հաճախ են նրան դրական մեկնաբանություններ գրում:
Արկադի Դումիկյանն այս անգամ հանդիսատեսին է ներկայացնում իր անթերի կատարումներին չզիջող նոր կատարում «Մամա» խորագրով, որը շատ հուզիչ տեսահոլովակով է հրապարակված: Միայն պետք է անխոս նստել և լսել այս կատարումը, որովհետև բառերն ավելորդ են: Հիասքանչ կատարում: