Վազգեն Թորոսյանը գրում է․ «ChatGPT -ն որպես travel guide իդեալական ա։ Պարզապես գերազանցում ա բոլոր սպասումները։ Ասենք հարցնում ես «Էսքան բյուջեով էսքան օրում էսինչ քաղաքում ո՞նց կարամ մասքիմալ լավ ժամանակ անց կացնեմ»։ Վերցնում, պլանավորում տալիս ա ձեռքդ։ Ճիշտ ա, իրա գները 2023 թվականի դրությամբ են, բայց դա շատ մեծ պրոբլեմ չի։
Ո՞րտեղից ինչ տրանսպորտով ուր կարամ հասնեմ։ Ո՞ր տարիքի երեխեքի համար ինչ արժե էսինչ ծառայությունը։ Որ թանգարանում ո՞նց տոմս առնեմ, որ ձեռնտու լինի, ո՞րտեղ հերթ կանգնեմ, ո՞րտեղ էլեկտրոնային տոմսը փոխեմ սովորականի։ Սենց հարցեր ու հարցերի պատասխաններին ճշտող հարցեր տալիս ես, ինքը պատասխանում ա։
Օդանավակայանից քաղաք ի՞նչով գնամ։ Ի՞նչ ա գրած պանթեոնի գլխին, քա՞նի տարի ա տևել Դավթի արձանի քանդակելու պրոցեսը, ի՞նչ դրես կոդ ա գործում էսինչ թանգարանում և այլն։
Ու սա դեռ ընդամենը տեքստային տարբերակով ու առաջին քայլերը անող արհեստական բանականություն ա։ Պատկերացնում ե՞ք մի 5 տարուց դրա նման մեկը, արդեն մարդկային դեմքով նստած լինի հեռախոսիդ մեջ։
Վերջերս տեսա, որ Չինաստանում արհեստական հաղորդավարուհի են ստեղծել, որը 24/7 ռեժիմով լուրեր ա վարում։ Ո՛չ հոգնում ա, ո՛չ հիվանդանում, ո՛չ սխալներ ա անում, ո՛չ արձակուրդ գնում, ո՛չ ծերանում։
Ու էդ տենդենցը կարա բերի նրան, որ մի քանի տարուց բոլորը կարողանան իրենց նման հաղորդավար թույլ տան։ Հաղորդավար, ընդունարանի աշխատակից, գիդ, խորհրդատու, հաճախորդների սպասարկան օպերատոր։
Ես պատկերացնում եմ արհեստական բանականությունը միացնեն smart watch -ին, որը առանց էդ էլ լիքը տվյալներ ա հավաքում մարդու առողջության մասին ու բավականին լավ վերլուծություններ ա անում։
Քա՞նի նախաինֆարկտային վիճակ կհայտնաբերվի ու քա՞նի մարդ կարա փրկվի տենց։ Արդեն հիմա արհեստական բանականությունը ռենգեն ու ԿՏ նկարների վրա կարողանում ա բժշկից շուտ ռիսկային գոտիներ տեսնի ու բժշկին զգուշացնի։
Ես կարծում էի, որ ինտերնետի ու սմարթֆոնների տաածումից հետո մարդկությունը տենց կյանք փոխող թռիչք էս դարաշրջանում դժվար տեսնի, բայց հիմա արհեստական բանականությունը էլ ավելի շոկային ու լուրջ փոփոխություններ ա բերում։
Ու ոչ միայն խաղաղ կյանք, վաղը մյուս օր էն մահաբեր ԱԹՍ-ները առանց օպերատորի են աշխատելու, արհեստական բանականության ղեկավարման տակ»։