Քրիստ Մանարյանը պատմում է․ «Նունեի հետ բացօթյա սրճարանում կարկանդակ էինք ուտnւմ, մեկ էլ զգացի, որ մի ճնճղուկ թռել ա ոտքերիս մոտ ու շատ պահանջկոտ ձայնով ճռվողում ա ու ցատկոտում։ Եթե կենդանին մոտենում ա քեզ ու իր լեզվով խոսում ա, ուրեմն բան ա հասկացնում, դա՝ միանշանակ։
Փշրանք տվեցինք՝ կերավ, անմիջապես էլ շատացան, դարձան մի քանիսը, հետ էին թռչում միայն, երբ մեքենա էր անցնում կամ մարդիկ շատ մnտ էին քայլում։ Էդքան համարձակ ճնճղուկներ դեռ չէի տեսել։ Լսել եմ, որ խմորն էնքան էլ լավ չի իրենց ստամոքսին, բայց կարող ա սխալվում եմ, հաստատ չգիտեմ։
Լավ կերակրեցինք, հատկապես էն համարձակին, էն որ քեզ թվում ա, թե արդեն ծանոթներ եք, ինքը քեզ տարբերում ա մյուսներից։ Հենց ելանք՝ գնացին կողքի սեղանի մոտ ու սկսեցին հիմա էլ էնտեղ պահանջներ ներկայացնել։ Նորմալ ա, կյանք ա, ինչի՞ պիտի ճնճղուկը քեզ մյուսներից առանձնացնի։ Ինքդ առանձնացի, եթե կարող ես, ծտերի հույսին մի մնա։
Համ ծիծաղելի էր, համ՝ փիլիսոփայորեն տխուր։ Լուսանկարել չհասցրեցի, կներեք՝ կերակրելով էի զբաղված։ Էն տպավnրությունն ա, որ եթե մեր oրերում մի բան ասում ես՝ ուրեմն պիտի կից փաuտարկներ ներկայացնես»։