Ռազմիկ Ամյանը անչափ հուզիչ երգ է ներկայացրել․ «Ղարաբաղ»

Ռազմիկ Ամյանը, որ ծնվել ու մեծացել է Ղարաբաղում, այժմ Ղարաբաղից դուրս է ապրում, սակայն հոգու թելերով կապված է չքնաղատես Ղարաբաղի հետ։ Նա արցախյան մարտերի ժամանակ դարձյալ վիրավոր հայրենիքում էր։

Այդ մասին վկայող լուսանկարներ հայտնվեցին համացանցում։ Գտնվելով Նահանգներում՝ երգիչը շարունակում է նոր երաժշտական ստեղծագործություններ թողարկել, որոնք հայկական են ու արցախյան։

Ռազմիկը նոր երաժշտական կատարմամբ է հանդես եկել՝ կատարելով շատերի համար սիրելի ու հայտնի «Ղարաբաղ» ստեղծագործությունը։ Երգիչը այս կատարման յութուբյան հրապարակման ներքո գրել է, որ երգի այսօրինակ ներկայացման մտահաղացումը Ռիտա Սարգսյանինն է։

Ռազմիկի ներկայացրած երգի տարբերակի գործիքավորմամբ զբաղվել է Գասպարյան Մելսը։ Հավելենք, որ այս երգը ժամանակին շատերն են կատարել։ Հայտնի են Րաֆֆի Հալեպլյանի, Սամվել Երանյանի, Աննա Պողոսովայի և այլոց կատարումները։

Ռազմիկ Ամյանի՝ շատերի կողմից հավանության արժանացած այս կատարումը կարող եք վայելել կցված նյութի մեջ։

Рейтинг
( 4 оценки, среднее 4 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: